ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.05.2020 | 00:02
Հե­ռու՛ մնա քո թշ­նա­մի­նե­րից և զգու՛յշ ե­ղիր բա­րե­կամ­նե­րից։ Հա­վա­տա­րիմ բա­րե­կա­մը հզոր պատ­վար է, իսկ ով գտ­նի նրան, գանձ է գտել։ Հա­վա­տա­րիմ բա­րե­կամն ան­փո­խա­րի­նե­լի է, և ան­կշ­ռե­լի է նրա բա­րու­թյու­նը։ Հա­վա­տա­րիմ բա­րե­կա­մը կյան­քի դեղ է, և Տի­րո­ջից եր­կն­չող­նե­րը միայն կգտ­նեն նրան։ Ով եր­կն­չի Տի­րո­ջից, կհա­ջո­ղի բա­րե­կա­մու­թյան մեջ, ո­րով­հետև ինչ­պի­սին ինքն է, այն­պի­սին էլ` իր մեր­ձա­վո­րը։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 6. 13-17
Դիտվել է՝ 7020

Մեկնաբանություններ